Ղազախստանն առաջարկում է Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը![]() 26 մարտի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանն, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջարկում է այս տարի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն Աստանայում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը: «Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Մադրիդյան սկզբունքների հիման վրա մենք ամեն կերպ կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ ենք Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է Կանատ Սաուդաբաեւը: Նա նշել է, որ Ղազախստանն ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք բոլոր ջանքերը կգործադրի ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորման դրական միտումներին նպաստելու համար: 2010 թվականի հունվարի 1-ից նախագահությունն ԵԱՀԿ-ում Հունաստանից անցել է Ղազախստանին: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |