26 մարտի 2010 - 16:50 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ
Մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,697,653 ԱՄՆ դոլար` 396.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,310,692 ԱՄՆ դոլար` 398.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ումնշվածժամանակահատվածում իրականացվելէ 16,250,000 ԱՄՆդոլարի առք եւվաճառք` 393.59 դրամ մեկԱՄՆդոլարի դիմացմիջինփոխարժեքով:
Նույն ժամանակահատվածումմիջբանկային շուկայում իրականացվել է 305,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 398.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 23.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: