Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի իշխանությունները ցանկանում են պատանդ դարձնել հայերին

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի իշխանությունները ցանկանում են պատանդ դարձնել հայերին PanARMENIAN.Net - Էրդողանի կրկին ու կրկին հնչող հայտարարությունները վկայում են այն մասին, որ երկրից կարող են արտաքսվել հայաստանցի 100 հազար ներգաղթյալներ, վկայում են այն մասին, որ նա ամոթ չունի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ամոթ է, որ կառավարության ներկայացուցիչը, որը կեղծում է պատմությունը, նման հայտարարություններ է անում: Փաստորեն Թուրքիայի իշխանությունները փորձում են որպես պատնադ օգտագործել մեր հայրենակիցներին»,-ասել է Սաֆրաստյանը: Ընդ որում, նա նշել է, որ միջազգային հանրությունը եւս դեմ է Թուրքիայի կողմից նման քաղաքականությանը:
 Ուշագրավ
---