29 մարտի 2010 - 19:43 AMT
Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանբանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: