ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԿԱՑՆԻ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի մեկին իր աշխատանքը կսկսի Ազգային-ժողովրդավարական միության հերթական` տասերեքերորդ համագումարը: Նախատեսվում է քննարկել կուսակցության քաղաքական ուղղվածությունը, որոշակի փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ եւ կազմավորել նոր ղեկավարություն: Սա կլինի ԱԺՄ-ի առաջին համագումարը մոտ մեկ տարի տեւած կուսակցության 4 մասի տրոհումից հետո: Ինչպես հայտնի է, ԱԺՄ-ից անջատվել է 3 խումբ, որոնք համախմբվել են Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի ու Սեյրան Ավագյանի շուրջ: Նրանք ձեւավորեցին նոր կազմակերպություններ` Ազգային-ժողովրդավարական կուսակցություն, Ազգային-ժողովրդավարական դքաշինք ու Լիբերալ-ժողովրդավարական միություն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---