ԱՆԿԱՐԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՔՎԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմը պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում: Թորքիայի ԱԳՆ-ն տարածել է այդ այցի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը: Փաստաթղթում ասվում է, որ Անկարան «պաշտպանում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում եւ այդ աջակցությունը ապացուցում է որոշակի գործերով»: Բանակցային գործընթացի առկա վիճակը Թուրքիայի ԱԳՆ-ն բնութագրում է որպես «փակուղի»: Հայտարարությունում չի հերքվում, որ Իսմաիլ Ջեմը պաշտոնական անձանց հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում շոշափել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման հարցը: Այդ հանրապետությունը ինքնահռչակվել է թուրքական զորքերի կողմից այդ կղզու մի մասը գրավելուց հետո: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում այդ մասին ասվում է. «Թուրքիան կցանկանար, որ ընդլայնվեին Ադրբեջանի ու ՀԿԹՀ-ի միջեւ շփումները, զարգանային հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական, սոցիալական ու մշակութային ասպարեզներում»: Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն չի շտապում ճանաչել Կիպրոսի թուրքական մասի անակախությունը` խուսափելով միջադեպի ստեղծումից, որը բոլորովին ձեռնտու չի լինի ղարաբաղյան կարգավորման համատեքստում: Շոշափելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հայ-թուրքական սահմանի բացման հարցերը` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ներկայումս այս հարցում թուրքական կառավարության քաղաքականության վերանայում չի նախատեսվում»: «Մենք դեմ չենք Հայաստանի հետ հարաբերությունների կանոնավորմանը, բայց դրա համար զգալի պատասխանտվությթուն ընկնում է նաեւ հայկական կողմի վրա»,- ասվում է փաստաթղթում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---