Արտակ Շաքարյան. Թուրքիային ընդունելի անձ է հարկավոր Ստամբուլի հայ համայնքի առաջնորդի դերում

Արտակ Շաքարյան. Թուրքիային ընդունելի անձ է հարկավոր Ստամբուլի հայ համայնքի առաջնորդի դերում

PanARMENIAN.Net - BBC-ին տված իր հարցազրույցից հետո, որտեղ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե երկրից կարող են արտաքսվել շուրջ 100 հազար ապօրինի հայաստանցի ներգաղթյալներ, Էրդողանին հարկավոր էր դրական տպավորություն գործել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ հայ համայնքի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը: Ըստ նրա, այդ հանդիպումը յուրօրինակ PR քայլ էր Թուրքիայի կառավարության կողմից: Ընդ որում, Շաքարյանը նշել է, որ Շիրինօղլուի հայտարարություններից հետո Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է սկսել նրա դեմ: «Թուրքիան փորձում է իր համար ընդունելի մարդու տեսնել հայ համայնքի առաջնորդի դերում, որը կհամապատասխանի իր շահերին»,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ դրանով Անկարան ցանկանում է ապահովագրել իրեն, քանի որ նա երաշխիք չունի, որ մոտ ապագայում Ստամբուլի հայ համայնքում նոր Հրանտ Դինք չի հայտնվի: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիան իր քաղաքականությամբ հասավ նրան, որ հայ համայնքն իրեն պատանդ է զգում այդ երկրում:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքի առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցին` Մելքոնյանն ասաց, որ հայ համայնքը պառակտված է խմբավորումների` մի խմբավորումը ցանկանում է, որ ընտրվի պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը, երկրորդը` կողմ է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի թեկնածությանը: Ըստ նրա, Հաթեշյանը բավականին լավ հարաբերություններում է Թուրքիայի կառավարության հետ, եւ դրանով համայնքը հուսով է ձերբազատվել Անկարայի ճնշումներից: «Համայնքի մյուս կեսը կարծում է, որ եթե ընտրվի Չուլջյանը, դա համայնքին կմերձեցնի Հայաստանի հետ»,-ասել է Արտակ Շաքարյանը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թուրքիայի վարչապետը մարտի 26-ին հանդիպել է հայ համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուի հետ: «1915թ. իրադարձությունները պառակտման պատճառ հանդիսացան մեծ սիրով միմյանց վերաբերող անկեղծ բարեկամների ու գործընկերների համար: Ցավոք, այդ բախումը վատ ավարտ ունեցավ, նրանց միջեւ անվստահություն սերմանվեց: Դա 100 տարի առաջ է եղել, հարկավոր է դա մոռանալ եւ առաջ նայել»,-ասել է Շիրինօղլուն, հաղորդում է TRT-ն: Նա նշել է, որ «նման կարծիքը կիսում է նաեւ Հայաստանի նախագահը»:

Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնյա աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից է, որը ունի մի շարք էական տարբերություններ դավանանքի եւ արարողակարգի մեջ, ինչը տարբերում է նրան ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: 301 թ-ն Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պետականորեն ընդունեց Քրիստոնեությունը: ՀԱԵ-ն արարողակարգը կատարում է իր ծիսակարգով:

Ներկայումս միասնական ՀԱԵ-ն կանոնիկ կառուցվածքով միասնական է , սակայն ունի երկու կաթողիկոսական աթոռ` Էջմիածնում եւ Կիլիկիայում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն), կենտրոնը` Անթիլիասում, Լիբանան: Կիլիկիո կաթողիկոսությունը վարչական անկախության ունի, սակայն առաջնությունը պատկանում է Էջմիածնի Սուրբ աթոռին, որը կրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ծայրագույն Պատրիարքի տիտղոսը այնուամենայնիվ: Էջմիածնի տնօրինության տակ են գտնվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր թեմերը, եւ արտասահմանյան թեմերի մեծամասնությունը, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներում: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի թեմերը:

Գույություն ունեն նաեւ ՀԱԵ-ի երկու ինքնավար պատրիարքություն` Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի, որոնք ենթակա են Էջմիածնի կաթողիկոսին: Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքները արքեպիսկոպոսի աստիճան: Երուսաղեմի պատրիարքության տակ են գտնվում Իսրայելի եւ Հորդանանի եկեղեցիները, իսկ Կոստանդնուպոլսի` Թուրքիայում եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---