Արտակ Շաքարյան. Անկարան ցանկանում է պահպանել հայ-թուրքական գործընթացը կիսամեռ վիճակում

Արտակ Շաքարյան. Անկարան ցանկանում է պահպանել հայ-թուրքական գործընթացը կիսամեռ վիճակում

PanARMENIAN.Net - Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվի, ապա այն կարող է վերսկսվել միայն 5-6 տարի անց: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, եթե գործընթացը տապալվի, երկրների միջեւ հարաբերություններն ավելի կվատթարանան, քան մինչ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումը: Ընդ որում Շաքարյանը նշել է, որ Անկարան դեռ փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել ձգձգելու համար գործընթացը, քանի որ նա առավել շահագրգռված է գործընթացի, քան արդյունքի մեջ: «Անկարան ցանկանում է կիսամեռ վիճակում պահել հայ-թուրքական գործընթացը»,-ասել է փորձագետը` հավելելով, որ եթե Թուրքիան խելացի լիներ, նա կվավերացներ թեկուզ Արձանագրություններից մեկը` ցույց տալու համար աշխարհին, որ մտադիր է շարունակել գործընթացը: «Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել այս գործընթացին, եւ որ նա դա անում է ճնշման ներքո»,-ասել է Արտակ Շաքարյանը:

Փորձագետը նշել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի ձախողումը ոչ մի կերպ չի ազդի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա: «Անկարան այնքան խնդիրներ ունի, որ փակ հայ-թուրքական սահմանը առանձնապես չի ազդի նրա իմիջի վրա»,-ասել է Ա.Շաքարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---