2010 թ. հունվար-փետրվարին Հայաստանում ակնագործության բնագավառում աճը կազմել է 35 տոկոս

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով մեծ անկում է գրանցվել Հայաստանի ակնագործության բնագավառում: Մարտի 31-ին Երեւանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ 2008 թ. ակնագործության բնագավառում աշխատում էր 600 մարդ, իսկ 2009 թ. վերջին նրանց թիվը կրճատվել է մինչեւ 380 մարդու:

«Հաշվի առնելով, որ 2008 թ. դեկտեմբերից մինչեւ 2009 թ. օգոստոս ամիսը «Ալրոսա» ընկերությունը, որից մենք գնում ենք հումքի մեծ մասը, դադարեցրել է վաճառքը եւ դուրս է եկել շուկայից, նաեւ այն, որ շուկայից դուրս են եկել հումք մատակարարող մի շարք այլ ընկերություններ եւս, ապա բնագավառի անկումը հասկանալի է դառնում», - բացատրել է Քոչարյանը: Սրա հետ կապված Գագիկ Քոչարյանն ավելացրել է, որ 2009 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին վաճառքը վերականգնելուց հետո, մեկ ամսում գրանցվել է միջինը 21 տոկոս աճ:

Առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետը հաղորդել է, որ 2010 թ. հունվար-փետրվարին այս բնագավառում աճը կազմել է 35 տոկոս, աշխատատեղերն ավելացել են մինչեւ 735-ի, իսկ 2010 թ. հունվար-փետրվարին ներմուծվել է 60 հազ. կարատ ադամանդ` անցյալ տարվա հունվար-փետրվարի 10 հազ. կարատի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---