ԵԽ ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովն այցելել է Հայաստան

ԵԽ ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովն այցելել է Հայաստան

PanARMENIAN.Net - Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) պատվիրակությունը մարտի 23-26-ն այցելեց Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակությունը տեղեկատվություն ստացավ 2006թ. իր զեկույցում իշխանություններին հասցեագրված առաջարկությունների իրականացման վերաբերյալ եւ քննարկեց նոր զարգացումները:

Երեւանում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բոլոր համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների, պաշտոնյաների եւ իրավապաշտպան ՀԿ-ների հետ: Այն նաեւ այցելեց ապաստան հայցողների եւ փախստականների համար նախատեսված կեցավայրեր, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղեր եւ շրջաններ:

Այցից հետո հանձնաժողովը կմշակի զեկույց, որտեղ իշխանություններին կներկայացնի առաջարկությունների նոր շարք ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի, հակասեմիտականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի քայլերի վերաբերյալ: Դրանցից երեքի վերաբերյալ երկու տարի անց կկատարվի լրացուցիչ ուսումնասիրություն` միջանկյալ մոնիտորինգի ընթացակարգի սկզբունքով:

2006թ. իր զեկույցում հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել խտրականությանը վերաբերող համապարփակ քաղաքացիական եւ վարչական օրենսդրության բացակայության վերաբերյալ: Հանձնաժողովը գտել էր նաեւ, որ եզդի համայնքի ներկայացուցիչները շարունակում էին առերեսվել խնդիրների: Հանձնաժողովը առաջարկել էր նաեւ փոփխություններ կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---