2010-ի մարտին Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 0,8 տոկոսով

2010-ի մարտին Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 0,8 տոկոսով

PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.8 տոկոս հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի 1.2 տոկոս, բուժսպասարկման 1.2տոկոս եւ կենցաղային բնույթի 10.3տոկոս ծառայությունների սակագների հավելաճով:

Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն մշակույթի ոլորտի ծառայությունների սակագների հավելաճը նշված ժամանակահատվածում կազմել է 0.7 տոկոս, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 1.1 տոկոսով:

Բնակարանային-կոմունալ, տրանսպորտի, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2010թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.3-10.3 տոկոս հավելաճ, 2 քաղաքներում` 0.1տոկոս նվազում, իսկ մյուս 2 քաղաքներում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները աճել են 0.5 տոկոսով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---