Սոս Սարգսյան. «Մոսկվա» կիոնաթատրոնի ամառային դահլիճի տեղը հարմար չէ եկեղեցու համար, այդպիսի նեղ պայմաններում եկեղեցի չեն կառուցում![]() 2 ապրիլի 2010 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «Հին Երեւանը հայտնի էր իր եկեղեցիներով, քանի դեռ դրանք չէին ոչնչացվել խորհրդայնացման հետեւանքով: Ցանկացած եկեղեցի նպաստում է քաղաքի ամբողջականության մթնոլորտի ձեւավորմանը: Սակայն, ես կարծում եմ, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղը հարմար չէ եկեղեցու համար: Այդպիսի նեղ պայմաններում, հատկապես հայերը, եկեղեցի չեն կառուցում»,- ասել է Սոս Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Հայաստանի կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ի տնօրինության առաջարկը Երեւան, Աբովյան 18 հասցեում գտնվող հողատարածքի անվերադարձ տրամադրելու եւ սեփականության իրավունքով հասարակությանը պատկանելու մասին հօգուտ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի սեփականության հաստատման եւ այդ տարածքում նոր եկեղեցու կառուցման իրավունքով: Նախկինում այդտեղ եղել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը փլուզվել է խորհրդային իշխանության տարիներին: Սոս Սարգսյան, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1975թ., «Եռանկյունի» ֆիլմում Մկրտիչի դերի համար- 1967թ., 1979թ.` թատերական աշխատանքի համար, 1988թ. «Մատենադարան» հեռուստաֆիլմի համար): Համամիութենական կինոփառատոնի դսփնեկիր «Լավագույն դերասանական աշխատանքներ» անվանակարգում 1986թ.: 1991թ. ընտրությունների ժամանակ ՀՅ Դաշնակցությունից եղել է ՀՀ նախագահի թեկնածու: Ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: Ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (1954): 1954թ-ից Գ.Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի երասան է: 1959թ-ից կինոյում է (առաջին դերը` «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արտաշեսի դերը): «Համազգային» թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |