Հայաստանում որոշակի առաջընթաց կա մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում 6 ապրիլի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - “Մենք Հայաստանում անցկացնում ենք հերթական Մարդու իրավունքների ֆեդերացիայի միջազգային համագումարը (FIDH), որովհետև այստեղ որոշակի առաջընթաց կա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում”,- հայտարարել է FIDH երեւանյան ներկայացուցիչ Սուեր Բելասսենը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հասնել առաջընթացի նաև արդարադատության ոլորտում: “Մենք գիտակցում ենք, որ շատ դժվար է ամբողջ համակարգը փոխելը, և համագումարի ընթացքում մենք փորձելու ենք ողջ ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք Հայաստանում գոյություն ունեն այդ բնագավառում: Մասնավորապես, կանգ ենք առնելու քաղբանտարկյալների խնդիրների վրա, ինչպես նաև 2008-ի մարտի 1-ին 10 մարդկանց մահվան մեղավորներին բացահայտելու վրա”,- ասել է նա, ավելացնելով, որ FIDH-ը մտադիր է համագործակցել երկրի ղեկավարության հետ, որովհետև առանց դրա անհնար է հասնել իրական առաջընթացի: Իր հերթին, ֆեդերացիայի գործադիր տնօրեն Անթաուն Բերնարը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային խնդիր է դարձել: “Անկախ և զարգացած արդարադատության գրավականը դատավորների և իրավաբանների պրոֆեսիոնալիզմն է”,- ասել է Բերնարը: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, որը մասնակցում էր համագումարին, հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, քան ԱՊՀ մնացած երկրներում և տարածաշրջանում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |