Արամ Կոստանյանը և Մարիամ Հակոբյանը լավագույնն են “Ժառանգության” կազմակերպած հրաձգության մրցումներում

PanARMENIAN.Net - “Ժառանգություն” կուսակցության երիտասարդական-ուսանողական “Հայք” միությունը “Դիպուկահար” մարզական ակումբում կազմակերպել է հրաձգության մրցում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին “Ժառանգություն” կուսակցության մամլո ծառայությունից, մրցումներին մասնակցել են ավելի քան 50 փարձառու հրաձիգներ` կուսակցության ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Տղամարդկանց շարքում լավագույնն էր Արամ Կոստանյանը, կանանց շարքում` Մարիամ Հակոբյանը:

Հաղթողների պարգեւատրումը կայանալու է ապրիլի 9-ին կուսակցության կենտրոնակայանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---