Երևանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը![]() 6 ապրիլի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցում են 113 բռնցքամարտիկներ 9 երկրներից: Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները ներկայացված են 2 թիմերով, Հայաստանը` երեք: Աշխարհի գավաթակիր և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը մարզիկների անունից խոստացավ ազնիվ պայքար մղել` պահպանելով AIBA կանոնները: Իսկ միջազգային մրցավար Սուրեն Ղազարյանը խոստացավ արդար ու օբյեկտիվ դատել: Բացման արարողությանը ներկա էր Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն (EUBC) եւ AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պացատին շնորհակալություն հայտնեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիային առաջնության լավ կազմակերպման համար. "Դուք այնպիսի լավ մարզահամալիր ունեք, որ այստեղ կարելի է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ անցկացնել: Բոլոր մասնակիցներին հաջողություն եմ մաղթում",- ասաց Պացատին: Ծառուկյանի խոսքով, այս առաջնությունն արդեն գրանցված է AIBA օրացուցային ծրագրում. "Առաջնությունն ավանդական կդառնա: Նման առաջնությունների շնորհիվ մարզիկները ճանաչում են Հայաստանը",- ասաց ՀԱՕԿ նախագահը: Բացման արարողությունից հետո սկսվեցին նախնական մենամարտերը 7 քաշային կարգերում: 51 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականին առաջին հաղթանակը բերեց Դերենիկ Գիժլարյանը: Նա Ալեքսանդր Ալեքսանդրովին (Բուլղարիա) հաղթեց 4:2 հաշվով: Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |