ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԻԾԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագիծը չի նախատեսում հարկային դրույքների փոփոխություն: Այդ մասին, խորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում,

հայտնեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:Վարչապետի խոսքերով` հարկային քաղաքականությունը չի փոփոխվել, սակայն ավելացվել են դրույթներ, որոնք կոնկրետացնում են օրենքների մեկնաբանումը: Նրա կարծիքով` հարկային օրենսդրության կոնկրետացումը թույլ կտա մեծ արդյունքների հասնել ստվերոտ տնտեսության եւ կաշառակերության դեմ պայքարում, ինչը տնտեսությունում կզարգացնի դրական տենդենցները եւ կլուծի սոցիալական խնդիրները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---