ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԱՀԸ

PanARMENIAN.Net - Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահը: «Զվարթնոց» միջազգային օդակայանից լեհական պատվիրակությունն ուղեւորվել է Հայաստանի նախագահի նստավայր: Այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպումն առանձին, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Ենթադրվում է, որ այցի ավարտին կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Ի պատիվ Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ այսօր երեկոյան կտրվի պաշտոնական ճաշկերույթ: Լեհական պատվիրակության կազմում են` նախագահի խորհրդականները եւ այլ պաշտոնական անձիք: Այցի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ լեհ գործարարների եւ լրագրողների խումբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---