ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի օգնության Հիմնադրամի մամուլի ծառայությանը, Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյի Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսամերիկյան թեմի արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանի եւ Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սիմոն Բալյանը նշել է, որ ԱՄՆ ունենալով մեծ ներուժ կարող է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Ջոն Օրդսվեյը լավ տեղյակ է այն խնդիրներին, որոնց հետ բախվում են հետխորհրդային հանրապետությունները եւ շահագրգռված է դրանց լուծման մեջ: «Նրա փորձը եւ գիտելիքները, անկասկած, պետք կլինեն Հայաստանին»,-ասել է Բալյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---