ԱՀԿ-ն ընդունեց առևտրային քաղաքականության վերաքննության վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցը![]() 8 ապրիլի 2010 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Ժնևում` Առևտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայնում (ԱՀԿ), տեղի ունեցավ ԱՀԿ քարտուղարության կողմից իևրականացվող Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ Trade Policy Review - TPR) մարմնի առաջին լիագումար նիստի ամփոփիչ նիստը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Նախագահողի ողջույնի խոսքից հետո ՀՀ պատվիրակության ղեկավար` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանը անդրադարձավ ԱՀԿ անդամ երկրների կողմից բարձրացված մի շարք հարցերի պատասխաններին, ինչպես նաև ներկայացրեց երկրում իրականացվող բարեփոխումները և հետճգնաժամային փուլում տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու քաղաքականությունները: Քննարկումների արդյունքում ԱՀԿ անդամ երկրներն ընդունեցին ՀՀ առաջին Առևտրային քաղաքականության վերաքննության զեկույցները, որոնք կհրապարակվեն անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով առաջիկա ամսվա ավարտին: Նիստը նախագահում էր ԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բոզկուրտ Արանը: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որ ստեղծվել է 1995 թվականին` միջազգային առևտրի ազատականացման և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: ԱՀԿ-ն Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իրավահաջորդն է: Հայաստանը միացել է ԱՀԿ-ին 2003թ. փետրվարի 5-ին:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |