Հենրիխ Մխիթարյանն օգնեց “Մետալուրգին” հաղթանակ տանել “Իլյիչևցի” նկատմամբ![]() 12 ապրիլի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Դոնեցկի “Մետալուրգն” Ուկրաինայի առաջնությունում հանդիպել է “Իլյիչևցի” հետ և հաղթանակ տարել 4:0 հաշվով: Դոնեցկի ակումբի կազմում իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, նա փոխարինող է եղել երկրորդ խաղակեսի վերջում: Իսկ Հայաստանի հավաքականի մյուս կիսապաշտպանը` Հենրիխ Մխիթարյանը 82-րդ րոպեին խփել է իր հերթական գոլը “Մետալուրգի” կազմում: Խաղից հետո “Մետալուրգի” գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը նշեց, որ խաղն հաջող է ընթացել, և նրա սաները կարողացել են լավ ֆուտբոլ ցուցադրել: “Այսօր մեզ հաջողվեց լավ խաղալ, տղաները լավ տրամադրություն ունեին: Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին: Կարծում եմ` մեր թիմն “Իլյիչևցի” թիմից լավն էր: Դա երևում էր դաշտում, արդյունքը նույնպես ակնհայտ է”,- Կոստովի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Հաղթանակից հետո “Մետալուրգը” 35 միավորով Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը: “Մետալուրգն” իր հաջորդ խաղն անցկացնելու է ապրիլի 15-ին “Վորսկալի” հետ (Պոլտավա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |