ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից ապրիլի 12-ից 18-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, մեկ գրամ ոսկու գնման գինը կկազմի 13436.33 (+203.54) դրամ, բացթողնման գինը`14604.71 (+221.24), արծաթի գնման գինը` 212.29 (+4.76), բացթողնման գինը` 230.75 (+5.17), պլատինի գնման գինը կկազմի 20079.46 (+639.05), բացթողնման գինը` 21825.50 (+694.62), պալադիումի գնման գինը` 5947.71 (+272.81), բացթողնման գինը` 6464.90 (+296.53):