ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը13 ապրիլի 2010 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Կարինե Ղազինյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, կարևորեց Հայաստանի և Չինաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը, որը, նրա բնորոշմամբ, մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշեցին հայ-չինական համագործակցության դինամիկ զարգացումը: Կարևորվեց երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպումը, քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսին, «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտին և գործարկմանը, ինչպես նաև` մշակույթի և կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |