Ապրիլի 14-18-ը Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու տափօղակով հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի և ՀԱՀ հավաքականները:
Մինչև առաջնության մեկնարկը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի հավաքականի հետ և պարտության մատնել 22:1 հաշվով:
Առաջնության պաշտոնական բացումը տեղի է ունենալու ապրիլի 14-ին, որից հետո սկսվելու է ՀԱՀ- Հայաստան հանդիպումը: