13 ապրիլի 2010 - 15:18 AMT
Մոսկվայում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո

“Ռուս-հայկական համագործակցություն” հասարակական կազմակերպությունը Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի հետ համատեղ ապրիլի 20-ին ժամը 19:00-ին Գրականագետների կենտրոնական տան Մեծ դահլիճում կազմակերպում է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Միջոցառման հանդիսավոր մասում ելույթ են ունենալու քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ: Հանդիպման շրջանակներում ելույթ կունենա Ռուսաստանի Ա.Ա. Յուրլովի անվան Պետական ակադեմիական երգչախմբային կապելլան: Միջոցառմամբ ապրիլի 20-ին ռուս հասարակությունը հարգանքի տուրք կմատուցի 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: