Եվա Մեձորյանը բարեգործական համերգներով հանդես կգա Արմավիրի և Տավուշի գյուղերում13 ապրիլի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայաստանի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում կկայանա ամերիկահայ երաժիշտ Եվա Մեձորյանի բարեգործական համերգը: Համերգի ժամանակ կներկայացվեն հայկական ու ամերիկյան երգեր` ակկորդեոնի նվագակցությամբ: Համերգը կազմակերպվել է "Հայաստանի երեխաները" Հիմնադրամի (COAF) կողմից, որը բարեգործական ծրագիր է իրականացնում Հայաստանի Արմավիրի մարզի Քարակերտ և 6 հարակից գյուղերում: Եվա Մեձորյանի ևս մեկ բարեգործական համերգ տեղի կունենա ապրիլի 25-ին Տավուշի մարզի Բերդ գյուղում: Այս համերգի նախաձեռնողը Ջեք ու Եվա Մեձորյան ամուսիններն են, որոնք Հայաստանի այդ մարզում բազմաթիվ բարեգործական միջոցառումներ են կազմակերպել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |