Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ![]() 13 ապրիլի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ` նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: ՀՀ նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է նաեւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: --ԿԱ— ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |