Երևանում կայացավ "Գիրքը և ես" դպրոցական շարադրությունների գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Երևանում Հայաստանի Ազգային գրադարանի ու Հայաստանի գրադարանների Ասոցիացիայի կողմից անցկացվող "Գրադարանների շաբաթվա" շրջանակներում կայացավ "Գիրքը և ես" դպրոցական շարադրությունների գրքի շնորհանդեսը:

Հայաստանի դպրոցներում "Գիրքը և ես" թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել: Բազմաթիվ աշխատանքներից ընտրվեցին 23-ը, որոնք էլ ներգրավվեցին գրքի մեջ: Մրցույթն անցկացվում է ամեն տարի ու սա արդեն նմանատիպ գրքի չորրորդ հրատարակությունն է:

Միջոցառման նպատակն է երիտասարդությանը ընթերցանության մղել, ինչպես նաև պարզել ու մարզային վարչակազմերին ներկայացնել գրադարանների խնդիրները:

Մրցույթին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները:

Ապրիլի 12-19-ը Հայաստանում ընթանում է "Գրադարանների շաբաթը": Արդեն 9-րդ տարին է, ինչ "Գրադարանների շաբաթը" նշվում է Հայաստանի, ԼՂՀ և Սփյուռքի գրադարաններում: Ամեն տարի այս շաբաթվա շրջանակներում կրթական և մշակութային միջոցառումներ են անցկացվում, այդ թվում` գրքահավաք երկրի մարզային գրադարանների գրքային ֆոնդերի համալրման նպատակով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---