16 ապրիլի 2010 - 19:32 AMT
Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա "Համր զոհեր. Արշիլ Գորկի" խորագիրը կրող միջոցառում

Ապրիլի 21-ին և 22-ին Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա "Համր զոհեր. Արշիլ Գորկի" խորագիրը կրող միջոցառում:

Ապրիլի 21-ին կկայանա միջոցառման առաջին` "Գորկին նամակներում" կոչվող մասը, իսկ ապրիլի 22-ին` երկրորդ մասը, որի ընթացքում փաստագրական ֆիլմեր կցուցադրվեն: