Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարի “Մաստերս” սերիայի 1/4 եզրափակիչում պարտվել է աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Ջոկովիչը 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել: Խաղի ընթացքում սերբ թենիսիստը միայն մեկ անգամ է զիջել իր փոխանցումը, ընդ որում, ինքը կարողացել է ձևակերպել 5 բրեյք, հաղորդում է gptennis.ru-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը կարողացել է մեծացնել իր առավելությունը Նալբանդյանի հետ անձնական հանդիպումների հաշվում (3:1):

Եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը պայքարելու է Ֆերնանդո Վերդասկոյի հետ (Իսպանիա):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---