Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գործազուրկների թիվը բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը

Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գործազուրկների թիվը բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը

PanARMENIAN.Net - Տնտեսության դանդաղ աճի և ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների պայմաններում, գործազրկության միջին մակարդակը զարգացած տնտեսությամբ երկրներում բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը: Այս մասին ասված է ՖԲՆ “Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները” վերնագրով հրապարակման մեջ:

2010 թ. զարգացած տնտեսություն ունեցող շատ երկրներում զբաղվածության աճը դրական կլինի, սակայն գործազուրկների աճի մակարդակը բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը:

Բացի այդ, նշվում է, որ մակրոտնտեսական քաղաքականության սովորական աղբյուրները` դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, զբաղվածության խթանման համար կմնան առաջնահերթ գործիքներ` տնտեսության ակտիվացման վրա ներգործելու ճանապարհով:

“Սկզբունքային նշանակություն ունի նաև ֆինանսական սեկտորում վիճակի կարգավորումը, հաշվի առնելով, որ աշխատատար ճյուղերը մեծ մասամբ կախված են բանկային վարկից”, - նշված է ՖԲՆ հրապարակման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---