Կուբանի հայերը Կրասնոդարի շրջանի Օրենսդրական ժողովին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը18 ապրիլի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիի 17-ին Կուբանի Սլավյանսկ քաղաքում (Կրասնոդարի շրջան) կայացավ "Հայոց ցեղասպանությունն ու Արևմտյան Հայաստանը" խորհրդաժողովը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի Տեղեկատվական կենտրոնը, խորհրդաժողովին մասնակցում էին շրջանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդաժողովի շրջանակներում կայացավ "Երկրամաս" թերթի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Զեկույցներով հանդես եկան Կուբանի Սլավյանսկի Միջազգային բարեկամության Ակումբի նախագահ Անաիդա Մելտոնյանը ("Հայոց ցեղասպանությունը` պատմությունը և մեր օրերը"), "Համշեն" Կենտրոնի նախագահ, Ապշերոնսկ քաղաքի պատգամավորների քաղաքային խորհրդի պատգամավոր Արտավազդ Թուլումջյանը ("Հայերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում այսօր") և Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի գլխավոր խմբագիր, Արևմտյան Հայաստանի Հայկական Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Թավադյանը ("Հայ ժողովրդի տարածքային իրավունքների վերականգնման մասին"): Խորհրդաժողովի արդյունքներով Կրասնոդարի շրջանի Օրենսդրական ժողովի պատգամավորներին ուղղված դիմում ընդունվեց` Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին համապատասխան հայտարարություն ընդունելու ճանապարհով XX դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության փաստի առնչությամբ իրենց վերաբերմունքը արտահայտելու կոչով: Կուբանի Սլավյանսկի հայ համայնքի և Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի կողմից կազմակերպված խորհրդաժողովը տեղի ունեցավ Սլավոնական Պետական Մանկավարժական Ինստիտուտի նիստերի դահլիճում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Դեսպան Մկրտչյանը՝ Financial Mirror-ին․ Կիպրոսը ՀՀ կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում Նա նաև անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին զարգացումները Նա նաև նշել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Politico. Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է տանում Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունի նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելու հետ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Նա պաշտոնավարում էր 2022 թվականի մայիսից |