19 ապրիլի 2010 - 17:23 AMT
Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա “Նաիրի” քառյակի առաջին համերգը

Ապրիլի 22-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա “Նաիրի” քառյակի առաջին համերգը, որի կազմում հանդես կգան Տիգրան Մաթևոսյանը` առաջին ջութակ, Լուսինե Աղաբաբյանը` երկրորդ ջութակ, Արմեն Թորոսյանը` ալտ և Լևոն Առաքելյանը` թավջութակ:

Նոր քառյակի համերգային ծրագիրը կազմված կլինի Հայդնի, Դվորժակի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Քառյակի պրոդյուսերն է Արման Ծատուրյանը: