Խարկովում կնշեն Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը![]() 20 ապրիլի 2010 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Խարկովի և Խարկովի մարզի հայ համայնքը ապրիլի 23-26-ը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ապրիլի 24-ին ժամը 11.00-ին ծաղիկներ կդրվեն 1915թ. զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ, 12.00-ին կմատուցվի պատարագ Սբ.Հարության եկեղեցում, այնուհետև ծաղիկներ կդրվեն եկեղեցու տարածքում կանգնեցված խաչքարի մոտ: Տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բաց դաս: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ պատվավոր հյուպատոսությունը Ուկրաինայի Խարկովի և Սումսկի մարզերում, Հայ Առաքելական եկեղեցին, հայկական հասարակական կազմակերպությունները, հայ համայնքը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Իսկ ապրիլի 18-ին Սմոլենսկում տեղադրվեց առաջին խաչքարը, որի հեղինակն է Ռուդիկ Բաբուրյանը: Խաչքարը քանդակված է Հայաստանից բերված վարդագույն տուֆից: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |