Ապրիլի 23-ին ժամը 20:00-ին Երևանում Մատենադարանի մոտից սկսվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ջահերով երթը: Երթը տեղի է ունենալու ավանդական երթուղով` ամբողջ քաղաքով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի կունենա հանրահավաք: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:
Ավանդաբար ջահերով երթը կսկսվի թուրքական դրոշի հրկիզմամբ: