21 ապրիլի 2010 - 13:26 AMT
Հայաստանի Օլիմպիական կոմիտեի կայքը վերականգնել է աշխատանքը հաքերային գրոհից հետո

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը (ԱՕԿ) վերականգնել է իր աշխատանքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱՕԿ-ի մամլո ծառայությունը, կայքէջի դիզայնը նորացված է, հասցեն չի փոխվել: Մարտի 17-ին ՀՀ ԱՕԿ կայքը ենթարկվել էր հաքերային գրոհի: Գրոհն իրականացնողները հանդես են եկել որպես թուրք հաքերներ: