23 ապրիլի 2010 - 19:07 AMT
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռիկարդո Միգլիորիին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ Ռիկարդո Միգլիորիի հետ:

Ռիկարդո Միգլիորին տեղեկացրել է, որ պատրաստվում է ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Ռիկարդո Միգլիորիին 1915 թվականին Թուրքիայում ցեղասպանության ենթարկված մեկուկես միլիոն հայերի հիշատակը հարգելու համար` նշելով, որ միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտելը կկանխի աշխարհում նոր ցեղասպանությունների իրականացումը:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումների, ինչպես նաեւ` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Երկուստեք կարեւորվել է կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն ու պահպանումը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: