Կալիֆորնիայի նահանգի հազարավոր հայեր ապրիլի 24-ին կմասնակցեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև կայանալիք ցույցին: Ցուցարարները կպահանջեն, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերջ դնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտման 95-ամյա քաղաքականությանը: Ցույցի կազմակերպիչն է Հայ երիտասարդների դաշնությունը: