24 ապրիլի 2010 - 15:57 AMT
Մյունխենում տեղի կունենա “Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի ազատագրական պայքար” թեմայով դասախոսությունը

Հայկական համայնքի հրավերով Մյունխենում Բեռլինի Freie Universität-ի դասախոս Ժիրայր Քոչարյանն ապրիլի 24-ին հանդես կգա “Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի ազատագրական պայքար” դասախոսությամբ:

“Ես կարդալու եմ զեկույցը և ներկայացնելու եմ սլայդ-շոու, որում ներկայացված են նյութեր և լուսանկարներ իմ արխիվներից, ինչպես նաև Հայաստան և Արցախ կատարած վերջին այցելություններից”,- հաղորդել է Ժիրայր Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: