24 ապրիլի 2010 - 16:06 AMT
Տվյալ պահին Հայոց ցեղասպանության զոհերի hուշահամալիրի հավերժական կրակին մոտենում է հիմնականում երիտասարդությունը

Տվյալ պահին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակին մոտենում է հիմնականում երիտասարդությունը, այդ թվում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ և դասախոսներ

“Ռուս-հայկական համալսարանից այստեղ գտնվում են 300 ուսանողներ և 20 դասախոսներ: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցույց տանք աշխարհին հայ ժողովրդի միահամուռ կամքը և գաղափարն այն մասին, որ մենք չենք մոռացել և չենք մոռանա Թուրքիայի կատարած հանցագործությունը”,- ասել է ՌՀՀ ուսանողական միության նախագահ Ավթանդիլ Ավետիսյանը PanARMENAIN.Net-ի թղթակցին: