24 ապրիլի 2010 - 16:48 AMT
Ահմեդ Դավութօղլու. Հայաստանի նախագահի հայտարարությունն անսպասելի չէր Թուրքիայի համար

Հայաստանի նախագահի հայտարարությունը հայ-թուրքական գործընթացը դադարեցնելու մասին անսպասելի չէր Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հույս է հայտնել, որ գործընթացը շարունակվելու է այն տեղից, որտեղ ընդհատվել է: “Երբ դրա համար հնարավորություն ստեղծվի, մենք պատրաստ կլինենք պատասխան քայլ անել”,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: “Յուրաքանչյուրը շահում է այդ գործընթացի արդյունքում, սակայն այդ դրական արդյունքներն անհրաժեշտ է արդար և իրավահավասար կերպով բաշխել բոլորի միջև: Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը”,- ասել է Դավութօղլուն, գրում է The World Bulletin-ը: