24 ապրիլի 2010 - 17:58 AMT
Ստամբուլում հիշել են Հայոց ցեղասպանության զոհերին

Ստամբուլի Հայնդար փաշա կայարանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն: AFP-ին հաղորդում է, որ Թուրքիայի մարդու իրավունքների ընկերակցության կազմակերպած այդ միջոցառման ընթացքում մասնակիցները հարգել են 1915 թ. ապրիլի 24-ին երիտթուրքերի ձեռքով զոհ դարձած հայ մտավորականների, մշակույթի գործիչների հիշատակը:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են “Այլևս երբեք” և բարձրացրել են Ցեղասպանության ժամանակ սպանված կամ արտաքսված հայ գրողների նկարները: Նրանք նաև ծաղիկներ են նետել Մարմարի ծով:

Մեկ այլ միջոցառում է տեղի ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Թուրք մտավորականության ներկայացուցիչները բոլոր ցանկացողներին կոչ են արել միանալ ակցիային և կիսել հայերի վիշտը: