ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ ՊՆԴԵԼՈՎ, ՈՐ ՆԱ ՀՈԳԵՊԵՍ ՀԻՎԱՆԴ Է

PanARMENIAN.Net - Դատելով մամուլի տեղեկագրություններից, Բաքվում լուրջ անհանգստություն է առաջացրել այն լուրը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Հայաստան են ուղարկել իրենց գործակալին, որը Հայաստանի ազգային անվտանգության նախարարաությանը իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների կատարման համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նախիջեւանի Դիդիվար գյուղի բնակիչ Մուհամմեդ Օջավերդիեւը հավաքագրվել է դասալքության համար պատիժը կրելու ժամանակ եւ համապատասխան նախապատրաստումից հետո ուղարկվել է Հայաստան, որտեղ մեր երկրի հատուկ ծառայություններին իր պատրաստակամությունն է հայտնել կատարել դիվերսիոն գործողություններ: Այդ մտադրության իրականացման հաջողության դեպքում ենթադրվում էր Հայաստանին մեղադրել ահաբեկչությունում եւ վարկաբեկել նրան համաշխարհային հասարակության աչքերում: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, պատասխանատվությունը իրենց վրայից հանելու համար, հորինել են, որ Օջավերդիեւը հոգեկան հիվանդ է: Եվ Երեւանում նրա բոլոր ասածները` դա աննորմալի զառանցանք է միայն: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչու՞ էր նա պատիժը կրում սովորական գաղութում եւ ստիպողական բուժման չի ենթարկվում հոգեբուժարանում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---