24 ապրիլի 2010 - 21:43 AMT
Նուրեթին Բայքալ. Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

"Հարյուր թուրքերից մոտ տասը համաձայն են հայերի հետ, քսանը հայերի դեմ են տրամադրված և յոթանասունն անտարբեր են այդ ժողովրդի հանդեպ",- հաղորդեց Ավստրալիայում բնակվող բնիկ թուրք Նուրեթին Բայքալը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Նա ընդգծեց նաև, որ հայերին հարկավոր է ակտիվացնել ազգային մտածելակերպը, եթե նրանք ցանկանում են հասնել Ցեղասպանության ճանաչմանը: Նա ասաց նաև, որ առաջին հերթին Թուրքիան ցանկանում է լուծել քրդերի հարցը, իսկ հետո արդեն` հայերի. "Հնարավոր է, որ այդ երկու հարցերը միաժամանակ կլուծվեն":

Նուրեթինն ընդգծեց նաև, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանք վախենում են չստանալ Թուրքիայի բնակչության աջակցությունը: