Փարիզում հայերը լայնամասշտաբ հանրահավաք են անցկացրել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված![]() 24 ապրիլի 2010 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Փարիզում, Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: PanARMENIAN.Net ի թղթակցին հանրահավաքի մասնակից Պետրոս Արմանդյանը հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել է 6000-7000 մարդ, հիմնականում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հանրահավաքին մասնակցել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Շառլ Ազնավուրը և նրա իմպրեսարիո Լևոն Սայանը: Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունենալուց հետո ակտիվիստները ճանապարհվել են դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Այդտեղ ելույթ են ունեցել ՀՅԴ արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը, Կոմունիստական կուսակցության, Ֆրանսիայի նախագահի “Ազգային շարժման միություն” կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Ակտիվիստները վանկարկել են “Թուրքիա, դու ցեղասպանություն ես իրականացրել”, “ Հայ ժողովուրդը արդարություն է պահանջում”, “Արձանագրություններին` ո’չ”: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |