Ղազախստանում և Ղրղըզստանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ![]() 25 ապրիլի 2010 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ,Ղազախստանի հայաշատ քաղաքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան, ք. Ալմաթիի “Սուրբ Կարապետ” հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն, որից հետո մասնակիցները ծաղկեպսակներ են դրել տեղի հայկական մշակութային կենտրոնում գտնվող խաչքար-հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Աստանա և Կոստանայ քաղաքներում միջոցառումները սկսվել են տեղի ուղղափառ եկեղեցիներում անցկացված հիշատակի պատարագներով, որոնց կազմակերպման գործում անմիջական մասնակցություն են ունեցել ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, “Էրեբունի” և “Վան” հայկական մշակութային կենտրոնների ղեկավարությունը: Կոստանայի “Էրեբունի” հայկական համայնքի ջանքերով “Կոստանայի նորություններ” թերթում տպագրվել է Հայոց ցեղասպանության թեմայով նյութ, որը արտատպվել է www.armyane.kz էլեկտրոնային կայքէջում: Աստանայում անցկացված հիշատակի միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանից ժամանած ՀՀ ուսուցիչների պատվիրակությունը: Օրվա երկրորդ կեսին և’ Աստանայում, և’ Կոստանայում հայ և այլ համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրություն` ի հիշատակ 1,5 միլիոն հայ նահատակների: Սգո արարողություններ են անցկացվել նաև Կարագանդայի “Սպասկ” հուշահամալիրում, Պավլոդարի և Պետորապավլովսկի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև, ուր մասնակցիների թվում, բացի հայերից, եղել են բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև ք. Բիշքեկում: Չնայած Ղրղըզստանում դեռևս պահպանվող ներքաղաքական լարվածությանը, Բիշքեկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և “Նաիրի” հասարակական միությունը անցկացրել են հուշ-հավաք ու ծաղկեպսակներ են դրել հայկական խաչքարի առջև: Բոլոր հայկական համայնքներում տեղի ժամանակով ժ.19.15-ին լռության րոպե է հայտարավել: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |