ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆԵԼՈՒՑ ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՊՎԱԾ Է ԿՈՂՄՆԱԿԻ ՃՆՇՄԱՆ ՀԵՏ27 հոկտեմբերի 2001 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրել է, որ «Արարատցեմենտ» գործարանը գնելուց շվեցարական «Հոլսիմ» ընկերության հրաժարվելը կարող է կապված լինել ինչ-որ մեկի միջամտության հետ: «Ո՞վ է ճնշում գործադրել ներդրողի վրա, պետք է դեռ պարզել, քանի որ այդ գործարքը շատ ձեռնտու էր»,- ասել է նախագահը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, մամուլում արծարծվում է այն կարծիքը, որ ներդրողի վրա ճնշում են գործադրել «Արարատցեմենտ» գործարանի այժմյան տնօրեն Արամ Սարգսյանին մոտ շրջանակները: Արամ Սարգսյանը ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից մեկն է, եւ հայտնի է, որ նա դեմ էր այդ գործարքին ու ակնկալում էր, որ գործարանը կսեփականաշնորհվի նրա կոլեկտիվի կողմից: Ինքը Սարգսայնը այդ վարկածը անլուրջ անվանեց, քանի որ անհնար է ճնշում գործադրել մի ընկերության նկատմամբ, որի տարեկան շրջանառությունը կազմում է 6 միլիարդ դոլար: Տնօրենը համարում է, որ ընկերության գործողությունները առաջին հերթին կապված են 2001 թվականի հունվարի 1-ից Եվրոպայում միասնական եվրո արժույթը մտցնելու հետ: Նրա կարծիքով` Շվեցարիան մտադիր է ֆինանսական միջոցները երկրի ներսում պահել` դոլարի փոխարժեքը ֆրանկի նկատմամբ հաստատուն պահելու համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |