ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՈՒՂՂՈՒՄԸ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

PanARMENIAN.Net - Երեկ Եվրոխորհրդարանում քննարկվում էր Թուրքիային Եվրամիություն ընդունելուն վերաբերող զեկույցը: Ինչպես մենք արդեն հայտնեկլ ենք, «Քրիստոնեական ժողովրդավարներ»-ին ներկայացնող պատգամավոր Ալան Լամասսուրը առաջարկել է զեկույցի մեջ մտցնել ուղղում, որը նախատեսում է առաջադրել Անկարայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ընդունելու պահանջ` որպես այդ երկիրը Եվրամիություն ընդունելու նախապայման: Պատգամավորները ձայների մեծամասնությամբ մերժեցին այդ առաջարկը: Հիշեցնենք, որ մինչ այդ պատգամավորներ Շարլ Պասկուայի ու Անդրե Բրիեի կողմից առաջարկված նման ուղղումը նույնպես մերժվել է: Եվրախորհրդարանի կողմից ընդունված որոշման մեջ ասվում է, որ «Եվրամիությունը ողջունում է հայկական ու թուրքական գիտնականների` պատմական անցյալը գնահատելու փորձերը»: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության մասին, որում, ի դեպ, ընդգրկված են ոչ թե պատմաբաններ, այլ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---