ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ՈՐ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ26 հոկտեմբերի 2001 - 22:13 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը բացառում է Ադրբեջանի կազմում ինքնավարության հնարավորությունը»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Սակայն, նրա խոսքերով, երկրի ղեկավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել քաղաքական կարգավորման մասին` հիմնվելով հավասարասուբյեկտության սկզբունքի վրա: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, Ղուկասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կայացել է որպես պետություն եւ փաստորեն անկախ է, ինչի հետ պետք է հաշվի նստել: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի սպառնում Ադրբեջանի անվտանգությանը եւ հանդես է գալիս որպես ողջ կովկասյան տարածաշրջանի կայունության արհավատչյա:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |