26 հոկտեմբերի 2001 - 22:14 AMT
PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է երեկ, որ բավարարված է ԱՄՆ-ի Սենատի կկողմից ընդունված փաստաթղթի ձեւակերպումով: Այդ փաստաթուղթը լիազորում է ԱՄՆ-ի նախագահին կասեցնել Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ոժը: Նրա խոսքերով` շատ կարեւոր է այն փաստը, որ խոսքը գնում է ոչ թե 907-րդ ուղղման վերացման, այլ նրա ուժի ժամանակավոր կասեցման հնարավորության մասին: Ընդ որում, դրված են մի շարք նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն կարող է որոշում ընդունվել պատժամիջոցները ժամանակավորապես հանելու մասին: Նախագահը համարում է, որ 907-րդ ուղղման ոժի կասեցումը չի ազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա եւ չի խախտի դիմակայության կողմերի միջեւ ստեղծաված ուժերի հավասարակշռությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: