3 մայիսի 2010 - 13:45 AMT
Գրան պրիի 6-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար

Նալչիկում շարունակվում է կանանց Գրան պրին, որին մասնակցում են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կորցրել է միավորները` պարտվելով Մոնղոլտուլ Բաթխույագին (Մոնղոլիա), իսկ Էլինա Դանիելյանը զիջել է Հու Յիֆանին (Չինաստան):

Պարտությունից հետո Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 9-րդ տեղը և ունի 2,5 միավոր, Էլինա Դանիելյանը շարունակում է 1 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: Գրան պրիի առաջատարը 5,5 միավորով Տատյանա Կոսինցևան է (Ռուսաստան):

7-րդ տուրում Մկրտչյանի մրցակիցը լինելու է Նանա Ձագնիձեն (Վրաստան), իսկ Դանիելյանի մրցակիցը` Ժաո Քսյուն (Չինաստան):